Սաուդյան Արաբիան 2015թ. բյուջեն ընդունել է ռեկորդային՝ 38,6 մլրդ դոլարի դեֆիցիտով, որը կապված է նավթի գների կտրուկ նվազման հետ: Այս մասին ասված է երկրի ֆիննախի կայքում տեղադրված փաստաթղթում:

 Պետական ծախսերը 2015թ. հաստատվել են 229,3 մլրդ դոլարի մակարդակում: Պետական եկամուտները 190,7 մլրդ դոլարի մակարդակում են, գրում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիան չի նվազեցնի նավթարդյունահանման ծավալը՝ անգամ եթե նավթի գինն իջնի բարելի դիմաց 20 դոլարի: