Հինգշաբթի առավոտյան Մալայզիայի Թայփինգ քաղաքի կենդանաբանական այգուց երկու վագր է փախել: Այգու աշխատակիցն առավոտյան ազատավանդակները դատարկ է գտել, հայտնում է Star պարբերականը:

Քաղաքի իշխանությունները տագնապի ազդանշան են տվել. Գիշատիչները առանց նախաճաշելու հայտնվել են քաղաքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Որոշ ժամանակ անց իրավապահները կարողացել են գտնել եւ վնասազերծել վագրերից մեկին՝ քնաբերով լիցք արձակելով: Այնուհետեւ կենդանուն պատգարակով տեղափոխել են ազատավանդակ: Մյուս վագրի որոնումները շարունակվում են:

«Նա առայժմ չի գտնվել», - լրագրողներին ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը՝ բոլոր քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին խորհուրդ տալով մեծ զգուշավորություն ցուցաբերել: