ՀՀ կառավարությունը հաստատել է նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության կանոնադրությունը: Այն կունենա երկու վարչություն՝ միկրո- եւ մակրոտնտեսության (առեւտրի եւ արդյունաբերական քաղաքականության եւ մակրոտնտեսական քաղաքականության):
Դեկտեմբերի 25-ին կառավարության նիստում նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ նոր նախարարությունն իրականացնելու է միջազգային տնտեսական կառույցների հետ ծրագրերի, ինչպես նաեւ ազգային օրենսդրությունում բարեփոխումների մշտադիտարկում, որը բխում է այդ համագործակցությունից:
Նախարարությունը նաեւ վերլուծելու է հանրապետության հարաբերությունները միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ, այդ ուղղությամբ տարվող քաղաքականության ծրագրեր է առաջադրելու, ինչպես նաեւ համակարգելու է նախարարության ընթացիկ աշխատանքներն այդ կառույցների հետ՝ ներառյալ միջոլորտային բարեփոխումները:
Հիշեցնենք, որ նոր նախարարությունը ստեղծվել էր նոյեմբերի վերջին: Վաչե Գաբրիելյանը նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը ստանձնել էր նոյեմբերի 28-ին:



























