Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է չորս նոր արծաթե հուշադրամներ:
«Սխտորաշենի սոսի» հուշադրամի նկարագրությունը
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքեւ անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» եւ թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն եւ անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսին «Սխտորաշենի սոսի» ծառի պատկերն է եւ ներքեւի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «SKHTORASHEN PLATANUS»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը եւ հարգը արծաթ 9990
Քաշը 31,1 գ
Տրամագիծը 38,61 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչեւ 1 500 հատ

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Հարյուր ձիերի շագանակենի» հուշադրամի նկարագրությունը
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքեւ անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» եւ թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն եւ անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսին «Հարյուր ձիերի շագանակենի» ծառի պատկերն է եւ ներքեւի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «HUNDRED HORSE CHESTNUT»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը եւ հարգը արծաթ 9990
Քաշը 31,1 գ
Տրամագիծը 38,61 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչեւ 1 500 հատ

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Հրեշտակի կաղնի» հուշադրամի նկարագրությունը
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքեւ անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» եւ թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն եւ անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսին «Հրեշտակի կաղնի» ծառի պատկերն է եւ ներքեւի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «ANGEL OAK»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը եւ հարգը արծաթ 9990
Քաշը 31,1 գ
Տրամագիծը 38,61 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչեւ 1 500 հատ

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Գեներալ Շերմանի ծառը» հուշադրամի նկարագրությունը
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքեւ անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» եւ թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն եւ անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսին «Գեներալ Շերմանի ծառի» պատկերն է եւ ներքեւի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «GENERAL SHERMAN TREE»: