ՀՀ կառավարությունը պետծառայողների համար տներ կառուցող մասնավոր կառուցապատողին թույլատրել է վարկի մարումը հետաձգել: Այս մասին որոշում է ընդունվել Գործադիրի դեկտեմբերի 25-ի նիստում:

Հիշեցնենք, որ մայիսին «Միկշին» ՍՊԸ-ն 800 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 1,74 մլն դոլար) բյուջետային վարկ էր ստացել՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը մարելու պայմանով: Վարկը տրվել էր արտոնյալ պայմաններով՝ տարեկան 7% տոկոսադրույքով: Ընկերությունը պետաշխատողների համար բնակելի շենքերի շինարարություն է իրականացնում: Ըստ Կառավարության որոշման՝ 100 մլն դրամը վերադարձնելու ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2015 թ. հունվարի 31-ը, իսկ 700 մլն-ը՝ մինչեւ մայիսի 31—ը: