Ռուս սահմանապահները Հայաստանում Թուրքիայից ժամանած հերթական սահմանախախտին են բռնել:  Հայաստանում ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեկտեմբերի 23-ին դրուժիննիկները Նոյակերտում անհայտ քաղաքացու են կանգնեցրել, որը հետաքրքրվում էր գյուղացիների հասցեներով:

Արտաշատի սահմանապահ ուղեկալի՝ դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ անհայտ անձը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի  Ա.-ն է՝ 1976թ. ծնված, որն այդ օրն առավոտյան օրինական հիմունքներով հատել է «Ագարակ» անցակետը եւ օրինական հիմունքներով է ժամանել ՀՀ տարածք:

Նա պատմել է, թե Նոյակերտ գյուղում որոնել է իր հեռու ազգականներին:

Սահմանի մերձակայքում նրա գտնվելու հանգամանքը պարզում են ՀՀ պատկան մարմինները:

Արտաշատի սահմանապահ ուղեկալի ղեկավարությունը որոշել է պարգեւատրել աչալուրջ դրուժիննիկին: