Դեկտեմբերի 25-ի գիշերը հակառակորդի կողմից շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողությունները վնասազերծելուց հետո, ՊԲ առաջապահ ուժերի առջեւ խնդիր էր դրվել հետախուզել ողջ առաջնագիծը: Արդյունքում պարզվել է, որ բացի վերոնշյալ գործողություններից հակառակորդի հատուկ ջոկատայինները եւս երկու ուղղություններով  /արեւելյան եւ հյուսիսարեւելյան/ հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը եւ ականապատել որոշ հատվածներ:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, տեղադրված բոլոր ականները վնասազերծվել են: Ականազերծման գործողությունների ընթացքում արտակարգ միջադեպեր տեղի չեն ունեցել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը: