Իսրայելում ձերբակալությունների նոր ալիք է սկսվել կոռուպցիայի հետաքննության գործով: Ձերբակալվածների թվում է «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության գլխավոր քարտուղար, Կնեսետի պատգամավոր եւ ներքին գործերի նախարարի օգնական Ֆաինա Կիրշենբաումը: Նա արդեն հարցաքննվել է ոստիկանությունում:

Իրավապահների փոխանցմամբ, ձերբակալվել են նախկին ու ներկա 20 պաշտոնյաներ, այդ թվում՝ Ավիգդոր Լիբերմանի գլխավորած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության մի քանի անդամներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քննությունը կասկածյալներին մեղադրում է կաշառակերության եւ խարդախության մեջ: