Չինաստանի Հուանշի քաղաքում 14 մարդ դատարանի առաջ է կանգնել՝ մկնդեղ պարունակող 684 տոննա թափոններ Վանչժեն շրջանի ջրամբարը լցնելու գործով: «Սինհուան» հայտնում է, որ մեղադրյալները խոստովանել են մեղքը:
Դատարանը պարզել է, որ նրանց գործողությունների հետեւանքով 49 բնակիչ թունավորվել է, իսկ շրջակա միջավայրին հասցվել է 8 մլն յուանի վնաս (շուրջ 1,3 մլն դոլար): Մեղարյալների նկատմամբ կայացված վճիռը չի հրապարակվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ եւս յոթ մարդ, ներառյալ տեղի հինգ պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են շրջակա միջավայրի պաշտպանության համար, այդ գործով դատապարտվել էին ազատազրկման տարբեր ժամկետների:



























