Դեկտեմբերի 25-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Խաչիկ Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա դեկտեմբերի 15-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի Դ կետի մեղադրանքով /բռնաբարության փորձ/:



























