Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արսեն Ս.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա նոյեմբերի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի /աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը/ 1-ին մասի մեղադրանքով: