Տարեց չինացին վրաերթի է ենթարկել պեկինյան մարզադաշտի մոտ կանգնած հետիոտների խմբին, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Վարորդի տարիքը ճշտվում է:

Մարդկանց վրաերթի ենթարկելով՝ ավտոմեքենան շարունակել է երթեւեկությունը եւ կանգ առել միայն այն բանից հետո, երբ խոյահարել է մարզադաշտի մոտ կայանած ավտոմեքենաները:

Միջադեպի արդյունքում 8 մարդ վիրավորվել է, հայտնում է Lenta-ն:

Պեկինի իրավապահ մարմինները հայտարարել են, որ տղամարդը զայրացած է եղել ավելի վաղ իր նկատմամբ ընդունված դատավճռից: Դեռեւս անհայտ է, թե ինչ դատական որոշման մասին է խոսքը:

Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ ավտոմեքենայի վրա ներկով գրված է եղել «անարդարություն»: Վարորդի գլխին նույն գրությամբ հերակապ է եղել: