Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 25-ից  26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության` 6, խարդախության` 3, յուրացման եւ  խուլիգանության 2-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ  գողության 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 6-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: