Հայ ժողովրդի ապագան անխզելիորեն կապված է Եվրասիական տնտեսական միությանը անդամության հետ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Տաճատ Սարգսյանը հերթական անգամ ընդգծեց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կողմ է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Եվրասիական միությանը անդամակցելուց հետո Հայաստանը հարկադրված կլինի հաշտվել որոշակի պայմանների հետ, եւ այդ դեպքում գները որոշակիորեն կաճեն: Այդուհանդերձ, ԵՏՄ-ի կազմում Հայաստանին սպասում են բարենպաստ կյանքն ու տնտեսական զարգացումը: «Ես նույնիսկ 1%-ով չեմ կասկածում, որ ԵՏՄ-ին միացմամբ մեր հանրապետությունը կդառնա բարգավաճող երկիր», - ընդգծեց Կոմունիստական կուսակցության առաջնորդը:
Անդրադառնալով Ռուսաստանի ներկայիս ոչ այնքան բարենպաստ տնտեսական վիճակին, Սարգսյանն ընդգծեց. «Ռուսաստանը իր ռեսուրսներով կրկին կդառանա աշխարհի զարգացած երկրներից մեկը, իսկ Հայաստանը նախկին խորհրդային հանրապետությունների շարքում կրկին կդառնա առաջատարներից մեկը:



























