Հայաստանում 2010 թ. հունվարի 1-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 19 դեպք, բացահայտվել է 16-ը:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 5 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 34 դեպքից բացահայտվել է 23-ը, բացահայտվել է նաեւ նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 7 դեպքերն էլ բացահայտվել են:


























