Rուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների բացասական ազդեցությունը կարելի է մեղմել, եթե ընդլայնենք արտաքին առեւտրի աշխարհագրությունը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է առեւտրային կապերն ընդլայնել ոչ միայն Եվրասիական եւ նույնիսկ ոչ միայն Եվրոպական միությունների, այլ նաեւ Արեւելյան Ասիայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրների հետ: «Մենք հենց դա էլ փորձում ենք անել, ինչը միջազգային բանակցություններում մեզ ավելի ճկուն կդարձնի: Եւ այդ ժամանակ այս կամ այն երկրի, կամ տարածաշրջանի տնտեսությունների բացասական ազդեցությունները նվազագույնի կհասցվեն», - հավելեց նախարարը: