Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլթոնը ներողություն է խնդրել Սանդրինհեմում սուրբծննդյան ժամերգությանը արքայազն Ջորջին չբերելու համար: Այդ մասին Միդլթոնը հայտարարել է տոնական պատարագն ավարտվելուց հետո:

«Շատ մարդիկ, ոչ միայն հարազատները, այլեւ պարզապես տեղի բնակիչները մոտենում էին ինձ եւ հարցնում. Իսկ ո՞ւր է Ջորջը», - պատմել է Քեյթը: «Ես ուրախ կլինեի նրան այստեղ բերել, սակայն մտավախություն ունեի, որ նա չափազանց մեծ ուշադրություն կպահանջեր ժամերգության ժամանակ եւ դրանով կշեղեր այցելուներին», - նշել է  Քեմբրիջի հերցոգուհին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ժամերգությունից հետո ամբողջ ընտանիքը հավաքվել է տոնական սեղանի շուրջ՝ Էղիսաբեթ 2-րդի ավանդական ուղերձը հեռուստացույցով դիտելու, ինչպես նաեւ նվերներով փոխանակվելու համար: