Երեւանում տաքսիների ավտոկայանատեղերում լկտիաբար կայանում են ջիփերը: Այս մասին դեկտեմբերի 26-ին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպմանը ասել է տաքսիստ Արտաշես Միսաքյանը:
«Այնտեղ ջիփեր չկան եւ չեն կարող լինել», - հայտարարել է Բեգլարյանը: «Կան: Կարող ենք շրջել քաղաքում եւ տեսնել: Լկտիաբար կանգնած են: Ինչո՞ւ: Որովհետեւ: Ո՞վ կարող է նրանց ինչ-որ բան ասել: Ճանապարհային ոստիկանությո՞ւնը: Կամ, միգուցե, «Սեքյուրիթի դրի՞մը», որը հետեւում է կայանատեղերին: Հենց Դուք էլ խոսեք, պարոն նախարար: Եվ ոստիկանության, եւ մյուսների հետ: Դուք եւ պաշտոն ունեք, եւ հեղինակություն», - ասել է տաքսիստը:



























