Երևանի Կենտրոն համայնքի աղբահանությունը միջազգային օպերատորին՝ «Սանիտեկ» ընկերությանը փոխանցելուց հետո լուծարման գործընթացում գտնվող «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության՝ վերջնահաշվարկ պահանջող աշխատակիցներն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, գոհ չեն մնացել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ հանդիպումից, նրանք կշարունակեն բողոքի ցույցերը:
«Տարան էն հույսով, որ հարցը լուծվի, բայց թաղապետի հետ հանդիպում եղավ, փափուկ բարձ դրեց ժողովրդի գլխի տակ, ոչ մի ստույգ պատասխան չտվեց: Մենակ մի բան ասեցին, որ էդ գումարից ձեռք քաշեք, ձեռքներդ լվացեք: Պարզ ասեցին, որ մինչեւ տարվա վերջ աշխատավարձ չի լինի»,- NEWS.am-ին ասաց աշխատակիցներից Ստյոպա Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ բողոքող աշխատակցներն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, վաղ առավոտից հավքվել էին նախագահական նստավայրի մոտ, որտեղից էլ գնացին հանդիպելու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ:



























