Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ոչ մի տաքսոպարկ չունի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, նախարարն անձամբ հայտարարեց լրագրողներին:
Նա տարակուսանք հայտնեց հասարակության դյուրահավատության առիթով: «Օրինակ բերեմ: Նախարարությունից գնում եմ կառավարություն, տեսնում եմ, որ հրապարակում երկու կին են վիճում: Նրանցից մեկն ասում է. դու ինձ խաբել ես, եւ դա քեզ ձեռնտու է, քանի որ Գագիկ Բեգլարյանը քո հետեւում է կանգնած: Իսկ ես ոչ մեկին գիտեի, ոչ մյուսին… Իսկ մարդկանց համար միեւնույն է, նրանք հավատում եւ կրկնում են», - ասել է Բեգլարյանը:
Նախարարի հավաստիացմամբ, անհիմն են նաեւ ասեկոսեները, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես տաքսոպարկ ունի: «Մարգարյանը մի քանի անգամ ասել է, որ տաքսոպարկ չունի: Եվ ես նրան հավատում եմ», - եզրափակեց Բեգլարյանը:



























