Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների հանդեպ Եվրամիության հետաքրքրությունն աճում է, Մոսկվան ակնկալում է, որ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ շփումներ կլինեն: Այս մասին հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
«Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, վերջին տարիներին, երբ որ հայտնվեց Մաքսային միությունը, մենք մեր եվրոպական գործընկերների առաջ դրեցինք մեր միավորումների եւ ղեկավար մարմինների միջեւ փոխգործակցության նպատակահարմարության, հետո անհրաժեշտության, հետո խիստ անհրաժեշտության հարցերը», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:
«Առաջին արձագանքը խիստ բացասական էր, բայց այժմ իրավիճակը փոխվել է, - շարունակել է դիվանագետը: ԵՄ-ում գիտակցել են, որ եվրասիական ինտեգրացիան լուրջ է եւ երարաժամկետ, այժմ անմիջական շփումների հետաքրքրություն է ծնվել»:
«Իհարկե, հետաքրքրությանն առայժմ գործնական քայլեր չեն հետեւել, բայց հուսով ենք, որ երբ մեր գործընկերները ազատվեն սուրբծննդյան կապանքներից, նման շփումներ կկայանան», - հավելել է նա:




























