Նոր կարգը բացառում է առանց լիցենզիայի տաքսի վարելը: Այս մասին դեկտեմբերի 26-ին տաքսիստների հետ հանդիպմանը հայտնել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Ըստ նրա՝ այժմ արդեն ոչ ոք չի կարող տաքսու նշան դնել 1-2 ժամով եւ օրինական աշխատող տաքսիներից ուղեւոր փախցնել:
Ի պատասխան տաքսիստներից մեկը գոչել է. «Իսկ ես ասում եմ՝ կարող է: Լրագրողն էլ կարող է ցերեկն աշխատել, երեկոյան ղեկին նստել: Պետավտոտեսուչը եւս: Ինչ է, նրան իր ընկերնե՞րն են կանգնեցնելու: Կցանկանայի դա տեսնել: Ի պատասխան նախարարը նշել է, որ անհրաժեշտ արդյունքը ձեռք կբերվի լիցենզիայի կանոններին խստորեն հետեւելու շնորհիվ:
«Քանի որ նախատեսված են որոշակի վճարումներ, ընդ որում՝ պարբերական, ապա ոչ ոք դրանք չի անի օրական 1-2 ուղեւոր տեղափոխելու համար», - նկատել է Բեգլարյանը:



























