Տրանսպորտի նախարարությունը ի վիճակի չէ հետեւել, որպեսզի բոլոր տաքսիստները լինեն սափրված եւ մաքուր: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողներին հայտնել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Ի պատասխան հարցին՝ նոր լիցենզավորումը ենթադրո՞ւմ է, որ տաքսու վարորդները նորմալ տեսք կունենան, Բեգլարյանն առարկել է. լիցենզավորմամբ ամեն ինչ նախատեսելն անհնար եւ ուղղակի անիմաստ է: Տաքսիստներն իրենք պետք է հետեւեն իրենց: «Պետք չէ տրանսպորտի նախարարությանը բողոքել անլվա կամ չսափրված տաքսիստներից: Լույսի պես պարզ է. եթե տաքսիստը տեսնում է, որ ինքը՝ անլվա եւ չսափրված, ավելի քիչ է վաստակում, քան խնամված գործընկերը, ապա ինքն էլ կսկսի սափրվել, լվացվել», - ասել է Բեգլարյանը: