Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 26-ին, ժամը 13.55-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Շիրազի եւ Մազմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սուզուկի» մակնիշի 11 ՕՍ 794 եւ «ՈՒԱԶ» մակնիշի 018 ՈՍ 06 պետհամարանիշերով ավտոմեքենաները. կան տուժածներ:
Փրկարարներն «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Բ.-ին եւ ուղեւոր Ե. Ք.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականը:



























