Կոդ-դ'Իվուարի նախկին առաջին տիկին Սիմոնա Գբագբոն «պետության անվտանգությունը խաթարելու փորձի համար» դատարանի առաջ է կանգնել, հայտնում է France-Presse գործակալությունը:
Դատական գործընթացն ընթանում է երեք տարի շարունակ: Նախկին նախագահի կնոջից բացի, նույն մեղադրանքով ամբաստանյալի աթոռը կիսում են 82 կասկածյալներ, հայտնում է Gazeta-ն:
2010 Կոդ-դ'Իվուարում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ երկրի գործող նախագահ Լորան Գբագբոն պարտվել էր Ալասան Ուատարուին: Արդյունքների հայտարարությունից հետո երկրում զանգվածային անկարգություններ էին սկսվել: Արդյունքում երկրի Սահմանադրական խորհուրդը չեղարկել էր ընտրությունների արդյունքները՝ գործող նախագահին թողնելով իր պաշտոնում, սակայն 2011թ. վերջինս կնոջ հետ կալանավորվել էր:




























