«Խոզի գրիպի»՝ H1N1 վիրուսների համաճարակը Թուրքիայի իշխանություններին ստիպել է խստացնել զբոսաշրջիկների երկիր մուտքի վերահսկողությունը։ Այսուհետ երկիր այցելել ցանկացող բոլոր զբոսաշրջիկները Թուրքիայի սահմանում պետք է տրամադրեն կոնկրետ ամսաթվով ետդարձի տոմսը կամ փաստաթղթերը, որոնք կհաստատեն նրանց վերադառնալու փաստը, ինչպես նաեւ զբոսաշրջիկները պիտի ունենան երկրում շրջագայելու մանրամասն ծրագիր։
Մինչդեռ, Թուրքիայի առողջապահության նախարարությունը նույնպես նոր կանոններ է մտցրել, որոնց համաձայն՝ այսուհետ երկիր այցելող բոլոր ուղեւորները ինքնաթիռում պետք է լրացնեն «Public Health Passenger Locator Card»-ը, որում զբոսաշրջիկը պետք է հայտնի իր առողջականի մասին եւ նշի երկրի տարածքում իր ապրելու վայրը։
Տվյալ քարտեզի օգնությամբ Թուրքիայի տարածքում զբոսաշրջիկի հիվանդության բացահայտման դեպքում բժիշկները կարող են գտնել բոլոր նրանց, ովքեր շփվել են հիվանդի հետ։




























