Ոստիկանության Տարոնի բաժնում, դեկտեմբերի 25-ին, ժամը 23.15-ին, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Նարեկացի թիվ 43 շենքի մոտ վրաերթի հետեւանքով մահացել է 70-ամյա Հենրիկ Թովմասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է վրաերթ կատարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Կատարվում է քննություն: