Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Նոր տարին կդիմավորի բարեկամների ու մտերիմների շրջապատում, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

Նա նշել է, որ Պուտինի չի կարողանա Ամանորի բոլոր տոները նվիրել հանգստին՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով:

«Իրավիճակը պահանջում է ամենօրյա վերահսկողություն: Երկար հանգստյան օրեր ունենալ չի ստացվի, բայց, իհարկե, երկրի ղեկավարը Ամանորի կնշի բարեկամների, մտերիմների ու ընկերների շրջապատում: Հույս ունենք, որ մի քանի օր նա կկարողանա հանգստանալ եւ ուժ հավաքել»,-ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ կառավարությունը եւս չի կարող երկարատեւ հանգստի հույս ունենալ: «Երկարատեւ արձակուրդ չեն ունենա ոչ նախագահը, ոչ կառավարությունը»,-ամփոփել է Պեսկովը: