Երեւանի Իսակովի պողոտայում, դեկտեմբերի 25-ին, ժամը 21.10-ին, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 65-70 տարեկան տղամարդու, որը մահացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:


























