Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում եփած խմորից պատրաստված ամանորյա եղեւնի են տեղադրել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Անսովոր եղեւնին «Ամանորյա ԱՐՏել» ցուցահանդեսի նմուշ է Այն պատրաստվել է 120 կգ խմորից, տոնածառի բարձրությունը կազմում է 3 մետր:
«Եղեւնին այնքան է դուր եկել երեխաներին, որ այն փրկելու համար ստիպված են եղել ծածկել երեք շերտ լաքով»,-հայտնել են քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունից:
Բացի հացե տոնածառից, ցուցահանդեսում ներկայացված են ծառեր խողովակներից, խոտից եւ բաղնիքի ավելներից:


























