2015 թվականի հունվարի 1-ից Թուրքիա ռուսաստանցիների մուտքի կանոնները փոխվում են: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳ նախարարությանը:

Ավելի վաղ այդ երկրի քաղաքացիները կարող էին Թուրքիա մտնել՝ ունենալով անձնագիր, որի գործողության ժամկետն ավարտվում է վիզայի գործողության ավարտից հետո 60 օրվա ընթացքում: Դեկտեմբերի 31-ից երկու երկրների միջեւ համապատասխան պայմանագրի ժամկետն ավարտվում է:

«2015 թվականի հունվարի 1-ից վիզայի գործողության ժամկետի ավարտի պահից առնվազն 60 օր ուժի մեջ անձնագրի առկայության պայմանը Ռուսաստանի քաղաքացիների համար պարտադիր է դառնալու»,- հայտարարել է ԱԳ նախարարությունը: