Նախորդ շաբաթ Երեւանում հայտնաբերվել է ապօրինի շինարարության 8 դեպք:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քանդման աշխատանքներ են իրականացվել 5 հասցեներում:

Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսասահամարով ստացվել է 2 ահազանգ, որոնցից մեկի ուսումնասիրության արդյունքում ապօրինի շինարարություն չի հայտնաբերվել, իսկ մեկի դեպքում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ:

Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 4 արձանագրություն է կազմվել: