«Բելառուսի երկաթուղի» ընկերությունը չեղյալ է հայտարարել Մինսկ-Սիմֆերոպոլ երթուղին: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը:

Դեկտեմբերի 27-ից չեղյալ է հայտարարվում Մինսկ-Սիմֆերոպոլ թիվ №100/99 երթուղին, միայն դեկտեմբերի 28-ին գնացքը Սիմֆերոպոլից կվերադառնա Մինսկ, ասված է հաղորդագրությունում:

Երկաթուղին տեղեկացնում է, որ այսօրվանից գնացքը կհասնի միայն մինչեւ Գոմել:

Նման որոշում է կայացվել Ուկրաինայի երկաթուղային տրանսպորտի պետական ադմինիստրացիայի հետ համաձայնեցված:

Ավելի վաղ Ուկրաինայի «Ուկրզալիզնիցա» երկաթուղային տրանսպորտի պետական ադմինիստրացիային հայտարարել է դեկտեմբերի 27-ից Ղրիմի հետ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցնելու մասին: Գնացքները, որոնք նախկինում հասնում էին մինչեւ Սիմֆերոպոլ եւ Սեւաստոպոլ, կհասնեն մինչեւ թերակղզու սահման, ասված է հաղորդագրությունում:

Կիեւը դադարեցնում է Ղրիմի հետ երկաթուղային հաղորդակցությունը