Իրաքի խորհրդարանի նախագահ Սելիմ Ալ-Ջեբուրին ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի հետ հանդիպման ժամանակ ամերիկյան կողմին կոչ է արել «Իսլամական պետության» զինյալների կողմից զավթված Իրաքի հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում զինել եւ վերապատրաստել ավելի քան 100 հազար սուննի մարտիկների: Այդ մասին հաղորդել է խորհրդարանի նախագահի օգնական Վախտա Ալ-Ջամիլին:

Մաքքեյնը դեկտեմբերի 26-ին չհայտարարված այցով Բաղդադ է ժամանել: Իրաքում նրա այցի ժամկետները չեն նշվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ամերիկացիների կողմից ավելի քան 100 հազար սուննի մարտիկների սպառազինումն ու մարտական պատրաստությունը պետք է իրականացվեն միջազգային երաշխիքներով՝ ամերիկյան կամ եվրոպական:

Սեպետմբերին Իրաքի կառավարության նոր կազմը հայտարարելուց հետո Իրաքի իշխանությունները հայտարարել էին կամավորական «Ազգային գվարդիա» կազմավորելու մտադրության մասին: 250 հազար զինծառայող հաշվվող Իրաքի բանակը անզոր գտնվեց ԻՊ խմբավորման զինյալների դեմ: