Ամանորյա տոներին չարժե զօրուգիշեր սեղանի շուրջն անցկացնել, դեկտեմբերի 27-ին լրագրողներին ասել է  Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր Հակոբ Խաչատրյանը:

«Չպետք է մոռանալ, որ Ամանորը սիրելի մարդկանցով հավաքվելու ժամանակն է: Եվ իհարկե, մեզ միավորող հոգեւոր արժեքների մասին հիշելու ժամանակը: Քրիստոնեական եւ ազգային այդ արժեքները մեզ համար անքակտելի են: Պարտադիր չէ, որ մտերիմները եւ հարազատները ճոխ սեղանի շուրջ հավաքվեն, ավելի լավ է՝ սեղանը զարդարված լինի ազգային կերակրատեսակներով: Եվ իհարկե,  շատ ճիշտ կլինի եկեղեցի այցելել ոչ միայն Քրիստոսի ծննդյան  օրերին, այլ նաեւ Ամանորին», - հայտարարել է Խաչատրյանը: