Femen շարժման ակտիվիստուհի Յանա Ժդանովան, ով մերկացել էր Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում եւ կալանավորվել Վատիկայի անվտանգության ծառայության կողմից, ազատ են արձակել, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին:
Սուրբ աթոռի դատախազության որոշմամբ, այսուհետեւ կնոջը, որը ցուցադրել էր իր կրծքին գրված «Աստված կին է» գրությունը, արգելված է երեւալ քաղաք-պետության տարածքում, հաղորդում է Lenta.ru-ն:
Իր ակցիան Ժդանովան անցկացրել է կաթոլիկ Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ, դեկտեմբերի 25-ին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի երլույթից բառացիորեն մեկ ժամ հետո: Կիսամերկ ակտիվիստուհին ճեղքել է արգելափակոցը եւ ձեռք առել մանուկ Հիսուսի պատկերը:
Femen-ի ակտիվիստուհին ակցիա է անցկացրել Վատիկանում
Ավելի ուշ Femen-ի ակտիվիստուհուն մեղադրել էին մարդկանց կրոնական զգացմունքները վիրավորելու, անպարկեշտ վարքի եւ գողության մեջ:




























