Ռուս-ամերիկյան հարաբերությունները կարելի է վերադարձնել կայուն վիճակի միայն այն դեպքում՝, եթե Վաշինգթոնը պատրաստ լինի «երկխոսություն վարել իրական հավասարության եւ շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների շուրջ»: Նման գնահատական է պարունակում «2014 թվականի հիմնական արտաքին քաղաքական իրադարձությունները» փաստաթղթում, որը տպագրվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
Ռուսաստանի ԱԳՆ-ում հիշեցրել են, որ հենց ԱՄՆ-ն է հանդես եկել Մոսկվայի հետ հարաբերությունների սրման նախաձեռնությամբ, հետեւաբար Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ճնշման կողմնակից: ԱԳՆ-ում նաեւ վստահ են, որ «2014-ին Ուկրաինայի ազատության աջակցության մասին ակտը», որն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսը եւ ստորագրել նախագահ Բարաք Օբաման, ուժեղացրել է բացասական ֆոնը ռուս-ամերիկյան հարաբերություններում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բարաք Օբաման Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել , որով Վաշինգթոնը պատրաստվում է արգելափակել ցանկացած ֆիզիկական անձանց ու ընկերությունների ակտիվները, որոնք կապված են Ղրիմի հետ: Ավելի վաղ ԱՄՆ-ը արդեն պատժամիջոցների մի քանի փաթեթ էր ընդունել առանձին ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես նաեւ տնտեսության մի շարք ոլորտների վերաբերյալ:




























