Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն իր՝ օգոստոսի 12-ին Աբխազիա կատարած այցի ժամանակ խախտել է Վրաստանի պետական սահմանը։ Պաշտոնական Թբիլիսին Պուտինի այցը Աբխազիա համարում է «խորհրդային հատուկ ծառայությունների ոճով» կազմակերպված նպատակաուղղված սադրանք և արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ: Վրացական կողմը նկատել է, որ ՌԴ վարչապետի հետ Աբխազիայի ղեկավարության բանակցությունները համընկել են 2008 թ. օգոստոսյան պատերազմի հրադադարի համաձայնագրի ստորագրման տարելիցի հետ։

"Զավթիչ երկրի ղեկավարի այցն ինքնիշխան պետության օկուպացված տարածքներ ևս մեկ ցինիկ փորձ է՝ ուղղված Ռուսատանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների վրա մարիոնետական ռեժիմի լեգիտիմացմանը,-ասված է Վրաստանի ԱԳՆ կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2009 թվականի հուլիսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հարավային Օսիա կատարած այցից հետո նույնպես Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել; էր, որ դա միջազգային նորմերի խախտում է։