Բաքվում դեկտեմբերի 28-ի երեկոյան ոստիկանները ձերբակալել են «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի 12 աշխատակցի: Հարցաքննությունից հետո բոլորին ազատել են՝ առանց մեղադրանք ներկայացնելու:
Հիշեցնենք, դեկտեմբերի 26-ին դատախազության աշխատակիցները կնքել էին «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը: Քննիչները աշխատակիցներին չէին ներկայացրել գրասենյակը փակելու վերաբերյալ դատարանի որոշման պահանջվող կրկնօրինակը:
Բաքվում կնքվել է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը
Ավելի վաղ այս ամսվա ընթաքում կալանավորվել էր կայանի առաջատար լրագրող Խադիջա Իսմայլովան: Նրան մեղադրել էին ինքնասպանության դրդելու մեջ, սակայն, ըստ քննադատների, նրա ձերբակալությունը ազդեցիկ լրագրողի բերանը փակելու իշխանությունների ակնհայտ փորձն է:




























