«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսում միջազգային կոալիցիայի օդուժին պատկանող կործանիչ են խոցել, հնարավոր է օդաչուն գերի է ընկել: Օդանավը խոցվել է Սալահ ադ-Դին նագանհի Դուլուիա քաղաքում գրոհայինների դիրքերին հարվածներ հասցնելու ժամանակ, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Իրաքի ՊՆ-ն եւ Պենտագոնը դեռեւս չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

Դեկտեմբերի 24-ին ԻՊ-ի գրոհայինները հայտարարել են, որ իրենց հաջողվել է Սիրիայի Ռաքքա նահանգում խոցել Հորդանանի զինված ուժերին պատկանող օդանավը: Իսլամիստների խոսքով՝ օդաչուն գերեվարվել է: Միաժամանակ, Իրաքի IMN գործակալության փոխանցմամբ, գրոհայինների 2 խմբեր մարտի են բռնվել միմյանց հետ՝ գերի ընկած օդաչուի հետագա ճակատագրի հետ կապված, որի հետեւանքով զոհվել է 16 ահաբեկիչ, հաղորդում է Lenta.ru-ն:

Թագավորությունը հաստատել է իր զինվորականի գերի ընկնելու փաստը: Դեկտեմբերի 28-ին թուրքական Hurriyet թերթը հայտնել է, որ Հորդանանը խնդրել է Թուրքիային օգնել օդաչուին ազատ արձակելու գործում: