Մոսկվայի բորսայում աճուրդային օրվա բացման պահին դոլարի փոխարժեքը գրեթե 2 ռուբլով ավելացել է՝ կազմելով 56,1 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը բարձրացել է 2,3 ռուբլով՝ հասնելով 68,3 ռուբլու:

Ռուսաստանի ԿԲ-ի կողմից դեկտեմբերի 27-ին հաստատված ամերիկյան արժույթի պաշտոնական փոխարժեքը կազմում է 52,03 ռուբլի, եվրոպականը՝ 63,51» Փոխարժեքը գործում է ներառյալ միչեւ դեկտեմբերի 29-ը:

Դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ ռուբլու թուլացման համար հիմքեր չկան, եւ 2015թ. առաջին քառորդում ռուսական արժույթը կամրապնդվի:

Նավթի գները բարձրացնում են Լիբիայի հակամարտությունների պատճառով: