Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հետեւում է ԼՂՀ զինված ուժերի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանի գերեվարման հետ կապված իրավիճակին:

«ԿԽԿՄ-ն հետեւում է իրավիճակին եւ իրադարձություններին: Մենք երկխոսություն ենք վարում կողմերի հետ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը դեկտեմբերի 27-ին հայտնվել է ադրբեջանական գերության մեջ: