Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս գտնվող Թաջի քաղաքում թաղման ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն. կան զոհեր եւ վիրավորներ: Agence France-Presse-ը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 17 մարդ:

Դեռեւս որեւէ կազմակերպություն իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Թաջին բնակեցված է հիմնականում սուննի մահմեդականներով: Միաժամանակ Associated Press-ը հաղորդում է, որ հարձակման ոճը բնորոշ է «Իսլամական պետությանը»: Թեեւ այդ խմբավորման անդամները սուննի մահմեդականներ են, սակայն նրանք հաճախ իրենց հյարձակման թիրախ են ընտրում հենց նույն հավատքի մարդկանց, որոնք կողմնակից են Իրաքի կառավարությանը: