Թուրքիայի հարավ-արեւելյան քրդաբնակ շրջաններում  PKK-ի դեմ արդյունավետ պայքարելու համար տեղակայվել են հատուկ նշանակության զորաջոկատներ։

ANF գործակալության փոխանցմամբ՝ հիշյալ 600 հատուկջոկատայինները հայտնի են դեռեւս 1990-ականներին մի շարք անպատիժ գործողություններ իրականացնելով։

Ներկայումս Հաքքարիում տեղակայվել են 300, Շրնաքում՝ 130, Վանում՝180, Թունջելիում՝ 210 եւ Դիարբեքիրում 225 հատուկջոկատային։