Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած «Վստահության վարկանիշ 2014» կոնտենտ վերլուծության շրջանակում արժանացավ «Տարվա լավագույն ղեկավար» կոչմանը: Պատվավոր մրցանակը շնորհվեց «Համազգային վստահություն» խորհրդի կողմից 2014 թվականին Beeline ապրանքանիշի նկատմամբ վաստակած համակրանքի եւ վստահության համար:
«Համազգային վստահություն» խորհուրդը մեր երկրում զբաղվում է տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությամբ եւ կազմակերպում մեծամասշտաբ միջոցառումներ ու մրցանակբաշխություններ: Այս տարի «Համազգային վստահություն» խորհուրդն ավելի քան 100 ընկերության շրջանում իրականացրել է կոնտենտ վերլուծություն՝ ամփոփելով 2014թ. կատարած սոցհարցումների եւ փորձագիտական եզրակացության տվյալները, որի արդյունքում էլ ձեւավորվել է «Վստահության վարկանիշ 2014» մրցանակաբաշխությունը:
«Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած կոնտենտ վերլուծության նպատակն է խրախուսել եւ հանրությանը ներկայացնել այն ընկերություններին, ղեկավարներին եւ անհատներին ովքեր իրենց ձեռքբերումների եւ իրականացրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ դարձել են ոչ միայն շուկա զարգացնող կողմնորոշիչ, այլ նաեւ ծառայում են որպես բիզնեսը ճիշտ վարելու վառ օրինակ եւ առաջավոր փորձ տարածող։
«Մեր մրցանակակիրները յուրաքանչյուր ոլորտից ընտրված լավագույներն են, մենք ռեյտնիգավորել եւ ամենից բարձր վարկանիշի ենք արժանացրել միայն առաջատար անհատներին ու կազմակերպություններին: Ուրախ ենք, որ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մեր ամենից բարձր վարկանիշ ունեցողներից մեկն է: Վստահ ենք, որ առաջատարի պատվավոր կոչումը հիմք է դառնալու նվաճելու նորանոր հորիզոններ»,- նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:
«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կազմակերպիչներին եւ հարցման մասնակիցներին նման բարձր գնահատականի համար։ Շատ ուրախ եմ, որ Beeline բաժանորդները վստահում եւ հավատում են մեզ։ Այս մրցանակը մեր բոլորի հաղթանակն է, քանի որ Beeline թիմն ամբողջ տարի աշխատել եւ արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր բաժանորդ զգա մեր սերն եւ հոգատարությունը»,– նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ այս տարվա ընթացքում Beeline-ն արժանանում է արդեն հինգերորդ պատվավոր մրցանակին: 2014 թ. սեպտեմբերին, ամենամյա դիվանագիտական եւ բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնն երկու անվանակարգում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» եւ արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում, հոկտեմբերին Beeline-ը ճանաչվեց «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր», իսկ տարեվերջին արժանացավ նաեւ «Էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերության» կոչմանը։




























