Պուերտո Ռիկոյում վերականգնում են պատմական գնացքով էքսկուրսիան: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը: Երթուղի է դուրս գալու հին «Plymouth»-ը, որը ժամանակին երթեւեկել է հարավ-արեւելյան Արոյո դեպարտամենտով: Վերջերս նախագիծը ներդրողներից միջոցներ է ստացել, ինչի շնորհիվ Պուերտո Ռիկոյի հյուրերը կրկին կկարողանան վայելել զարմանալի ճամփորդության հաճույքը:

Գնացքը վերականգնած մասնագետները ձգտել են պահպանել դրա պատմական տեսքը. 1950 թվականին թողարկված ռետրոգնացքը նույն տեսքն ունի, ինչ անցյալ դարի կեսերին, երբ հատում էր Պուերտո Ռիկոյի անծայրածիր շաքարի տնկադաշտերը:

Երթուղու առաջին փուլում ներառված են կղզու գեղեցիկ ափերը, կանգառներ են լինելու լողափերին, SPA-համալիրներում եւ ոչ մեծ էթնոգրաֆիկ ավաններում: Բացի այդ, Արոյոյում սկսել են ակվապարկ կառուցել: Շինարարության ավարտից հետո պատմական գնացքի ուղեւորները կկարողանան նաեւ ժամանցի այդ վայր այցելել: