Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայի Քոբանիում իսլամիստների շարքում գտնվող Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) 12 աշխատակիցներ են սպանվել քուրդ զինյալների կողմից։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ քուրդ զինյալները թուրքական հատուկ ծառայության աշխատակիցներին սպանել են, քանի որ նրանք եղել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում եւ հնարավոր չի եղել տարբերակել նրանց։
Իրանական ABNA լրատվական գործակալությունը հայտնել է թուրքական հատուկ ծառայությունների սպանված աշխատակիցների անունները։
Իր հերթին Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը գրավոր հարցադրում է ուղղել վարչապետ Ահմեդ Դավութօղլուին՝ պահանջելով պարզաբանել մամուլում տեղ գտած տեղեկությունները եւ բացատրել թե ինչ գործ ունեն թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները իսլամականների շարքերում։




























