Երեխայի ծննդյան միանվագ նպաստի 2014թ.-ի դեկտեմբեր ամսվա դիմումների համաձայն նպաստի վճարումն կիրականացվի 2015 թվականի հունվարի 4-ին և 5-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Սոցիալական ապահովության պետական ծառայությունից:

Վճարումը այնուհետև կշարունակվի դեկտեմբերի 12-ից:

Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ 2015 թվականի հունվարի 4-ին եւ 5-ին՝ հանրապետությունում կսկսվի նաեւ 2015թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը, վճարումը կշարունակվի 2015թ. հունվարի 12-ից: Կենսաթոշակները կվճարվեն բարձրացված չափերով: