Թուրքիայում հայկական մշակույթի յուրացման հերթական նախաձեռնությունն է տեղի ունեցել։ 6 երկրների մասնակցությամբ նկարահանվել է հայկական «Սարի աղջիկ» երգի տեսահոլովակը։
Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարցերով նախարարության եւ Թուրքական ազգային գործակալության կողմից իրականացվող «Երաժշտությամբ համաձայնության գալ» նախագծի շրջանակներում Էստոնիայից, Ուկրաինայից, Մակեդոնիայից, Լիտվայից, Ադրբեջանից եւ Թուրքիայի տարբեր շրջաններից Էրզրում մեկնած 36 երիտասարդ Էրզրումի (հայկական պատմական Կարին-խմբ) պատմամշակութային տարբեր վայրերում կատարել են «Սարի աղջիկ» (Սարը գելին) երգը, որը նկարահանել են եւ տեսահոլովակ դարձրել։
Նշենք, որ հայկական երգի կատարման եւ նրա մասին խոսելու ժամանակ մասնակիցներից եւ կազմակերպիչներից ոչ-ոք չի հիշատակել երգի հայկական լինելու մասին։


























