Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ինտերնետ-պորտալում:

Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում:

Այդ օրը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ստորագրել էին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: